Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՈՒմ են աճեցնում, ում են «մարդ դարձնում» և ում վրա են ռեսուրս ծախսում

ՈՒմ են աճեցնում, ում են «մարդ դարձնում» և ում վրա են ռեսուրս ծախսում
06.06.2025 | 17:06

Շատ տարիներ առաջ մարդիկ կային, որոնք Եկեղեցու դեմ արշավներին հակազդող ինչ-որ ծրագրեր էին մշակում, արագ արձագանքման համակարգից էին խոսում և այլն:

Հետագայում դրան մասնակիցներից մեկը դարձավ Եկեղեցու դեմ կռիվ տվող ՔՊ-ի պատգամավոր, մի քանիսը՝ «Նոր Հայրապետ» շարժման ակտիվիստ, մի երկուսն էլ առաջարկում էին ԱԺ-ում Եկեղեցին լյուստրացիա անելու խմբակ ձևավորել:

Եվ այդպես էլ երբևէ չտեսանք, որ դրանցից գեթ որևէ մեկը որևէ կերպ արձագանքի Եկեղեցու դեմ կազմակերպված որևէ դավի կամ հարձակման:

Մինչդեռ նրանցից շատերը իրենց կարիերայի, աճի, տեղական և միջազգային կապերի, անունի և զարգացման համար պարտական են հենց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Այ էստեղ է ՀԱԵ հիմնական թերացումը, որ իր թևի տակ երբեմն նաև օձ է տաքացնում, որը հետո իրեն խայթողն է դառնում կամ էլ՝ խայթողի թույնը:

Ես սա դեռ ժամանակին ասել եմ և զգուշացրել եմ այս մասին անձամբ ինձ ծանոթ մի շարք հոգևորականների, բայց, ցավոք, մեր շատ ազնիվ հոգևոր հայրերը երբեմն չեն նկատում, որ շողոքորթ մերձավորը, որին «սիրում» են և փայփայում՝ այդքան էլ մերձավոր չէ, հաճախ նույնիսկ թշնամի է:

Մեծ հույս ունեմ, որ ապագայի համար այս մասով գոնե որոշակի հետևություններ արել են, թե ում են աճեցնում, ում են «մարդ դարձնում» և ում վրա են ռեսուրս ծախսում:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ